Ավոկադո միրգն իսկական նվեր է բոլոր աղջիկների և կանանց համար
Ավոկադո միրգն իսկական նվեր է բոլոր աղջիկների և կանանց համար։ Ավոկադոն կարելի է համարել բնության ստեղծած ամենաօգտակար մրգերից մեկը։
Այն անթերի միրգը համապատասխանում է հատկապես կանանց և աղջիկներին, քանի որ ամեն առումով հարմարեցված է նրանց օրգանիզմին։ Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ ավոկադոն շատ օգտակար է կանացի օրգանիզմի նաև հղիության ժամանակ։
Ձեզ ենք ներկայացնում այն բոլոր առավելությունները, որոնք ունեն պարբերաբար ավոկադո ուտող մարդիկ։
Ավոկադո միրգը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից։
Օլիենային թթուն, որով հարուստ է ավոկադոն, ակտիվորեն խանգարում է խոլեստերինի ձևավորմանը և մաքրում է արյունը։
Վիտամին E-ի ռեկորդային պարունակություն։
Վիտամին E-ն պաշտպանում է օրգանիզմը, մասնավորապես՝ բջիջները, և խափանում է տարատեսակի վիրուսների պատճառով դրանց վնասմանը։ Բացի այդ՝ այն բջջային մակարդակում պայքարում է ծերացմամբ պայմանավորված փոփոխությունների դեմ։
Այն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունն ու բարելավում է հիշողությունը։
Ավոկադոյում առկա կալիումը կարգավորում է սրտի աշխատանքը։
Պարբերական օգտագործման դեպքում ավոկադոն բնականոն կերպով կարգավորում է արյան ճնշումը։
Կարգավորում է արյան շրջանառությունը։
Շնորհիվ ավոկադոյի վիտամինա-հանքային կոմպլեքսի, այն է՝ B2 վիտամին, երկաթ ու պղինձ, կարգավորվում է արյան շրջանառությունը հատկապես փոքր հասակում։
Բարձրանում է աշխատունակությունը։
Ավոկադոն բնական հակաօքսիդանտ է, ինչը շատ օգտակար է օրգանիզմի պաշտպանության գործում։
Ուժեղացնում է իմունային համակարգը։
Շնորհիվ վիտամին C-ի բարձր պարունակության՝ ավոկադոն շատ օգտակար կլինի իմունային համակարգն ամրապնդելու գործում, հատկապես գրիպի և այլ վիրուսների տարածման շրջանում։ Այն նաև օգնում է վիրուսային հիվանդությամբ վարակվելուց հետո արագ վերականգնվելուն։
Ավոկադո միրգը խափանում է քաղցկեղածին բջիջների զարգացմանն ու բազմացմանը։
Ամրապնդում է ատամներն ու ոսկորները։
Կալցիումի և ֆոսֆորի բարձր պարունակության շնորհիվ ավոկադոն լավ վիճակում է պահում մարդու ատամներն ու ոսկորները։ Ֆոսֆորը նաև օգնում է բարելավել մտավոր ունակությունները։
Պրոտեինի աղբյուր։
Ավոկադոն մսի բնական փոխարինողն է, քանի որ հարուստ է պրոտեինով և շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մկանային մասսան ավելացնել։