Ավետ Բարսեղյանին տեղափոխել են հիվանդանոց
Tert.am Life-ին հայտնի է դարձել,ո ր հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն։ Նրա վիճակի մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու հետ։
Ավետն ի սկզբանե եղել է վերակենդանացման բաժանմունքում։ Գնունին հայտնեց, որ նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, վիճակը կայուն է։ ԲԿ-ի տնօրենը շեշտեց, որ հաղորդավարը առողջական որևէ լուրջ խնդիր չունի, անհանգստանալու կարիք չկա։
Այլ մանրամասներ հայտնել նա չցանկացավ՝ նշելով, որ չունի դրա իրավունքը։