Շոու-բիզնես

Ավետ Բարսեղյանը գրառում է կատարել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ավետ Բարսեղյանը գրառում է կատարել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ազգովի»

Ազգովի նստել ենք վերելակ

Ու իջնում ենք հատակից անդին,

Ազգովի՝ դատավորի գլխարկ

մենք հագած, դատում ենք հենց մեր դին…

Մուրճը խփելով՝տալիս վճիռ,

Նստելու տարին ենք որոշում,

հենց մեր ճակատին դաջում կնճիռ

Ու իրար անվերջ ներքև քաշում:

Ազգովի դառնում ենք մենք անազգ,

Եվ անզգայանում ենք օրեցօր,

Ազգովի՝ դեպի խավար խենթ վազք,

Անզիջում անկում խելացնոր..

Պատմության անիվն է պտտվում,

Նոր չէ կեղտաջուրը հին փոսի,

Ու նորից Անհատն Ազգի նետվում,

Իր կյաքով պահում է Քրիստոսի

Խաչը՝ պետության գլխին դրված:

Տեր Աստված, փրկեա զ՝մեզ ի չարէ,

Երկնքում կա Դատ ու Դատաստան,

Ախր այնքա՛ն թանկ ենք վճարել

Ունենանք որ Ազգ ու Հայաստան…