Ավետը կարողանում է ընկերություն անել իսկական երևանցու և տղամարդու նման, պաշտպանել ու միայն սեր տալ․ ֆոտո
Ավետը կարողանում է ընկերություն անել իսկական երևանցու և տղամարդու նման, պաշտպանել ու միայն սեր տալ։ Ինստագրամի իր էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը և համատեղ լուսանկար հրապարակել։
«Երբեք չի լինում հասկանալ, ոնց է նա կարողանում ՀԱՍՑՆԵԼ ամեն բան. հասցնում է սիրել, ստեղծել, ստեղծագործել, դստերը` Լուսեին, պատմել աշխարհի մասին, մեծացնելով նրան ուժեղ ու ազատ, մեծարել ու սիրել իր մորը` Ազգանուշին, հոգատարությամբ պատել քրոջը` Անկային ու նրա ընտանիքին, խնայել ու պաշտել Անիին` կնոջը, տալով նրան իր անսահման հոգատարությունն ու սերը:
Ավետը, որը կարողանում է ընկերություն անել իսկական երևանցու և տղամարդու նման, պաշտպանել ու միայն սեր տալ իր շրջապատին: Ավետը, որն իր հավատքով է միայն «պաշտպանվում», բաց է` սրտով, կամքով ու ոգով: Նրան կամ սիրում են կամ էլ… դա արդեն էական չէ: Սիրողների ուժն առավել է․․․ Ես այնքան ուրախ եմ, որ նրան գիտեմ հենց այսպիսին` իր ամբողջ խորքով:
Ավետն իսկական պոետ է. նուրբ, խոցելի և անհավանական ուժեղ` առյուծներին բնորոշ:
Բարով ես ծնվել իմ Ընկեր. միայն ժամանակն ու տարածությունը կտան իրական բնորոշումը որակով մարդու, հայրենասեր որդու և տաղանդաշատ պոետի, մնացածն ինչպես գիտես` անցողիկ է…)Իսկ արվեստի ու արվեստագետի ընկալումը` միշտ սուբյեկտիվ:
Խոսքս անկեղծ էր, առանց պաթոսի…
Մնա միշտ ավետաբեր․․․ Շնորհավոր ծնունդդ Ավետ ջան, վերջապես էս տարին թող ձեզ բերի երկրորդ հրաշք բալիկին․․․ մի շշմելու ԴՍՏԵՐ»։