Ավելի քան 500 երիտասարդ հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ
Ավելի քան 500 երիտասարդ հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ
Արցախցի երիտասարդները հավաքվել են Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի՝ «Ձեդո-Բաբոյի» մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հաղորդավար, պրոդյուսեր Էրիկ Անթառանյանը։
«Վեցերորդ օրը շրջափակման մեջ գտնվող արցախցիները շարունակում են ապրել, նրանք ապրելու իրավունք ունեն։ Ավելի քան 500 երիտասարդ այս պահին հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ, իսկ թե ինչ են անելու՝ կիմանաք հաջորդիվ»,– ֆեյսբուքյան իր էջում ասել է Էրիկ Անթառանյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: