Մամուլ

Ավելի պատվաբեր է կամրջից նետվելը, քան Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելը․ Արման Գալոյան

Ավելի պատվաբեր է կամրջից նետվելը, քան Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելը։ Լրագրող Արման Գալոյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և նշեց, որ դա անհրաժեշտություն էր, քանի որ ազատության մեջ մնալով նա կարող էր վկաների վրա ազդեցություն ունենալ։

Ինչ վերաբերում է նրա հետ համագործակցությանը, լրագրողը կարծիք հայտնեց, որ թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ Ռոբերտ Քոչարյանը խորտակված նավեր են և որևէ լուրջ ուժ նրանց հետ քաղաքական ապագա չպետք է ծրագրի.«Ավելի պատվաբեր է կամրջից նետվելը, քան Քոչարյանի հետ համագործակցելը»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել ընդդիմություն.«Պետք է ազնիվ ու բյուրեղյա լինես, որ հասարակությունը քեզ վստահի։ Քանի տարի էլ անցնի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների հիշողությունները թարմ են, բոլորը հիշում են քաղաքական սպանությունները»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել