Ազատ խոսք

Ավելի լավ է՝ ասես, թե ո՞նց եղավ, որ Քոչարյանի՝ ՌԴ այցելելու համար անհրաժեշտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական եկավ. Սևակ Հակոբյան

Ավելի լավ է՝ ասես, թե ո՞նց եղավ, որ Քոչարյանի՝ ՌԴ այցելելու համար անհրաժեշտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական եկավ. Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե բա՝ Քոչարյանն Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ։

Լո՞ւրջ ես ասում, Նիկոլ։ Ո՞ր Պուտինի, էն Պուտինի, որ Հայաստան էր այցելել, քո հետ առանձին հանդիպում չունեցավ, բայց գնաց Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը տեսակցությա՞ն, երբ քո ցուցումով Քոչարյանը կալանքի տակ էր։

Դու էլ կոնյակն առար ու վազեցիր օդանավակայան՝ հանդիպման տպավորությունը չեզոքացնելու, իբր թե։ Բա որ հանդիպում կազմակերպող ես, էդ ո՞նց ա, որ նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր չես կարողացել քեզ համար մի հանդիպում կազմակերպել, մարդը քեզ չի ընդունում արդեն 13 ամիս։

Ավելի լավ է՝ ասես, թե ո՞նց եղավ, որ Քոչարյանի՝ ՌԴ այցելելու համար անհրաժեշտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական եկավ էն դեպքում, երբ երկրորդ նախագահը որևէ սիմպտոմ չուներ։

Ռոբերտ Քոչարյան վլադիմիր պուտին

Թե բա՝ մեղադրանքի կողմին խնդրել եմ, որ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելուն չառարկի։ Լո՞ւրջ, Նիկոլ, էդ ո՞նց եղավ, որ Հայաստանի ամենաարդար դատավոր Դադիբեկյանը նախագահի անձնագիրն արագի մեջ վերադարձրեց։ Հայտարարում էիր, որ որևէ դատավոր այլևս հրահանգ չի ստանալու։ Դե հիմա էդ ասա՝ քո այդտեսակ խնդրանքով չե՞ն երկու տարի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ Գուցե գո՞րծն էլ են քո խնդրանքով (կարդա՝ հրահանգով) սարքել։

Նիկոլ Փաշինյանը երեկվանից ստի հերթական չափաբաժիններն է թողարկում։ Էս մարդը, որ պատերազմի ողջ ընթացքում մեզ խաբել է բոլոր թեմաներով, ամեն օր հող է զիջել, բայց ներկայացրել է հաղթանակ, Հադրութ, Ջեբրայիլ ու հազարավոր քառակուսի կիլոմետրեր էր տվել, բայց ներկայացնում էին, թե հաղթում ենք, հիմա էլի ստեր է ասում ու ուզում է՝ հավատանք։

Ինչո՞ւ է իրար խառնվել Փաշինյանը, կարո՞ղ ա նրանից, որ երեկ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ եկող շաբաթ ամբողջ մանրամասներով կներկայացնի իրականությունը։ Դողը ընկել է ջանը։ Ավելի լավ է՝ սպասենք երկրորդ նախագահի արձագանքին, թե չէ էս սուտասանը բոլոր չափերն անցնում է։
Նրանից իրականությունն իմանալու ակնկալիք ունենալն արդեն միամտություն էլ չէ, հիմարություն կլինի»։

Կիսվել