Ավարտվեց Tata Steel Chess մրցաշարը. Լևոն Արոնյանը վաստակեց 7.5 միավոր
Ավարտվեց Tata Steel Chess մրցաշարը. Լևոն Արոնյանը վաստակեց 7.5 միավոր
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel Chess մրցաշարը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վաստակեց 7.5 միավոր և հնդիկ Բասկարան Ադհիբանի և չինացի Յի Վեյի հետ բաժանեցին 3-ից 5-րդ տեղերը: Առաջին տեղը գրավեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 9 միավոր, իսկ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 8 միավորով գրավեց երկրորդ տեղը: