Աշխարհ

Ավարտվեց Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը․ Տեսանյութ

Ավարտվեց Թրամփի ու Կին Չեն Ընի պատմական հանդիպումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը առաջին անգամ հանդիպեցին։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, երկու երկրների նախագահների բանակցությունները տևել են շուրջ մեկ ժամ։

Հանդիպումը կազմակերպվել էր ընդամենը 2 օրվա ընթացքում՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Այդպիսի ցանկություն հայտնել էր Միացյալ Նահանգների նախագահը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ Թվիթերից է իմացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկու Կորեաների սահմանին հանդիպելու ցանկության մասին:

Թրամփը մոտեցել է ռազմա-սահմանազատման գծին, նրան ընդառաջ է եկել Կիմ Չեն Ընը: Այսպիսով Թրամփը եղավ պատմության մեջ առաջին ԱՄՆ նախագահը, ով եղել է Հյուսիսային Կորեայում։

Կիսվել