Աշխարհ

Ավարտվել է Պուտին-Էրդողան հանդիպումը․ ինչ են քննարկել կողմերը

Ավարտվել է Պուտին-Էրդողան հանդիպումը․ ինչ են քննարկել կողմերը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Թեհրանում։ Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակներում նախագահները քննարկել են սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի և երկկողմ օրակարգի հարցերը:

«Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոստումնալից խոշոր նախագծերը առաջ են գնում, զարգանում: Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։

Պուտին Էրդողան

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով:

Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ  գագաթնաժողովի շրջանակներում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեն, քանի որ շատ հարցեր են կուտակվել:

Հանդիպումից հետո կմեկնարկի եռակողմ՝ Պուտին-Էրդողան-Ռայիսի գագաթնաժողովը՝ Սիրիայի կարգավորման օրակարգով։

Կիսվել