Մամուլ

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումը

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումը

Hraparak.am-ը գրում է․ Խորհրդարանում քիչ առաջ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Քաղպայմանագիր խմբակցության հանդիպումը: Նման ձեւաչափով սա այս տարվա առաջին հանդիպումն է: Տևական ժամանակ է ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր իշխող թիմի՝ Դիլիջանում նախատեսած հավաքը:

Եւ չնայած տեւական դադարին, վարչապետի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը կայացել է։

Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ է մնացել, ապա ֆրակցիան առանց նրա քննարկել է առաջիկա նիստերի օրակարգը, նախագծերը եւ իրենց անելիքները:

nikol pashinyan meqena

Փաշինյանի խորհրդարան գնալու գլխավոր նպատակը եղել է այն, որ պատգամավորներին անձամբ հորդորի, զգուշացնի հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, ասել է՝ լավ կլինի լռություն պահպանեք, հակառակ դեպքում՝ եղեք զգուշավոր եւ պահպանեք չեզոքություն, մինչեւ կհանգուցալուծվի իրավիճակը, որն ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել