Ավարտում եմ կարիերաս, 25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ այնքան էլ հեշտ չէ. Հռիփսիմե Խուրշուդյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։
«Վերջ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ավարտեցի իմ սպորտային կարիերան։ Շնորհակալ եմ իմ հայ ազգին՝ իմ կողքին լինելու, ոգևորելու համար։
25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ այնքան էլ հեշտ չէ, քանի որ ինձանով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները և իմ հայ ազգը»։