ՄամուլՏեսանյութ

Աստված տա՝ երեխեն ողջ-առողջ լինի. ինչ են պատմում Մարմարիկի բնակիչները

Ման են գալիս ժողովուրդը. այսօր 100 հոգի եկել էին, բաժանվեցին տարբեր խմբերի. հիմա էլ ներքևից վերև ման են գալիս, բայց դեռ արդյունք չկա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Մարմարիկ գյուղի բնակիչներից մեկը։

«Իհարկե, ցավալի է, ես հազիվ եմ արցունքներս զսպում։ Ես հույս ունեմ, որ երեխան ողջ-առողջ է։ Աստված տա, որ ողջ գտնվի երեխեն»,- ասաց նա։ Մեկ այլ գյուղացի էլ հավելեց.

«Չենք էլ իմանում՝ ընկել է գետը, թե չի ընկել։ Որ իմանաս ընկել է գետը, կասես՝ ինչ-որ որոնումներ կատարեն, հանեն։ Այսօր արդեն 9–րդ օրն է, որոնողական աշխատանքներ են կատարում։ Փրկարարները մինչեւ գիշերվա ժամը 1-ը աշխատում են, բայց դե արդյունք չկա։ Իրենք էլ չգիտեն՝ որտեղ է։

Տեսանյութը ստորև