Աստված պահապան բոլորիս ընտանիքներին. Մաշ Իսրայելյանի գրառումը՝ քրոջ մահից հետո
Երգչուհի Մաշ Իսրայելյանը հրապարակում է արել իր ինստագրամի էջում դստեր հետ և կից գրառում կատարել․
«Գնահատեք կյանքի ամեն մի րոպեն, որն Աստված շնորհել է ձեզ ապրել, քանզի րոպե անց կյանքը կարող է տհաճ անակնկալներ մատուցել, որին երբեք էլ պատրաստ չես լինելու ընդառաջ գնալ…սիրտդ ու միտքդ հրաժարվելու են ընդունել իրականությունը …
Ուրեմն գտեք ձեր կյանքում գոնե մեկ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏ եվ ապրեք ՆՐԱՆՈՎ , ու թեպետ դժվարությամբ բայց պետք է ՓՈՐՁԵԼ ԱՊՐԵԼ ԱՌԱՋ Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»,-գրել է երգչուհին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 03։45-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
24-ամյա Էլենին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։