Ժամանց

Աստվածաշնչյան 10 հզոր խոսքեր, որոնք կօգնեն հաղթահարել խնդիրները

Կան խոսքեր, որոնք ունեն բուժիչ ուժ և կարող են վայրկյանների ընթացքում վերափոխել մեր ներաշխարհը։ Աստվածաշունչը լի է նմանատիպ հոգևոր խոսքերով, որոնք օգնում են մեզ հաղթահարել վախը, անվստահությունը և հուսահատությունը։

Մենք առանձնացրել ենք 10 առանցքային պատգամներ Սուրբ Գրքից, որոնք կհիշեցնեն ձեզ, որ դուք երբեք միայնակ չեք ձեր պայքարում։ Թող այս խոսքերը դառնան ձեր այսօրվա ուժն ու ներշնչանքը

Աստվածաշնչյան 10 հզոր խոսքեր

1. «Նեղությանս մեջ Տիրոջը կանչեցի ու իմ Աստծուն աղաղակեցի. Նա իր տաճարից լսեց իմ ձայնը ու իմ աղաղակը հասավ Նրա առաջ` Նրա ականջին» (Սաղ. 18.6):

2. «Որովհետև հավատքով ենք գնում և ոչ թե երևույթով» (Բ Կորնթացիս 5.7):

3. «Ուժեղացեք ու քաջ եղեք, մի զարհուրեք ու նրանցից մի վախեցեք, որովհետև քո Տեր Աստվածն Ինքն է քեզ հետ գնում. Նա քեզ չի թողնի ու քեզ չի լքի» (Բ Օրինաց 31.6):

4. «Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:4)։

5. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:16)։

6. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմեացիս 8:31)։

7. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4:13)։

8. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ` ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներին 4:6)։

9. «Սերն ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (1-ին Կորնթացիներին 13։7)։

10. «Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա» ‭‭(Բ Օրինաց ‭32․4‬)։