Մամուլ

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է «Բոռա» ռեստորանային համալիրի հետնամասում 3 դանակահարվածներից մեկը

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է «Բոռա» ռեստորանային համալիրի հետնամասում 3 դանակահարվածներից մեկը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  սեպտեմբերի 15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է 67-ամյա Արամայիս Բադալյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Բոռա» ռեստորանային համալիրի հետնամասում Երևանի բնակիչ, 41-ամյա Արման Եղիազարյանի կողմից դանակահարվելու հետևանքով:

Այդ օրը հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևանի բնակիչներ, 23-ամյա Էրիկ Սիմոնյանն ու 26-ամյա Տիգրան Գրիգորյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոսոտոսի 25-ին վիճաբանություն, դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։

bora danakaharutyun

Ոստիկանները նշված վայրում և դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երևանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին և 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչ պայմաններով, ով և ովքեր են դանակահարություն կատարել, միայն տեսանք, որ Երևանի ոստիկանության պարեկները իրենց ավտոմեքենաների միջից հանեցին վիրակապեր ու վազեցին վիրավորների ուղղությամբ։

Պարեկները 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից էին՝ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը, ովքեր միչև բժիշկների ժամանումը, շատ շուտ եկան, վիրակապեցին վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերեցին, ապա քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենաները։ Հետո արդեն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան»։

Կիսվել