Աստղաբաշխական գներ՝ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգի տոմսերի գները
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկացի հանրաճանաչ և սիրված երգչուհի Ջենիֆեր Լոպեսը՝ ՋեյԼոն, համերգային ծրագրի շրջանակներում ժամանելու է Հայաստան։ Ջենիֆեր Լոպեսը համերգ կտա Երևանում օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Իհարկե այս նորությունը մեծ անակնկալ էր երկրպագուների համար, ինչ-որ մի տեղ նաև անսպասելի, սակայն առավել անսպասելի կարող են լինել համերգի տոմսերի գները։
Armlur.am-ը Ticket-am.com կայքից տեղեկացավ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները սկսում են 35․000 ռուսական ռուբլուց։ Նշենք, որ 35․000 ոռւբլին վերածելով հայկական դրամի ստացվում է 159․658 դրամ և ընդգծենք այն հանգամանքը, որ սա ամենամատչելի տարբերակն է։
Բացի 35․000 ռուբլուց տոմսերը տարբեր արժեքների են։
Կան նաև 40․000, 50․000, 60․000 ռուբլի արժողությամբ տոմսեր, որոնք հավասար են 182․466, 228․068, 273․681 դրամի։ Ստացվում է, որ Լոպեսի կատարումները կենդանի տարբերակով վայելելը այդքան էլ «էժան հաճույք» չէ, ինչպես ենթադրում ու կարծում էին շատերը։