Աստծո 10 պատվիրանները
Աստծո 10 պատվիրանները օրենքներ են, որոնք Աստված տվել էր հին Իսրայել ազգին։
Աստծո 10 պատվիրանները նաև հայտնի են որպես Տասը խոսքեր, որոնք եբրայերեն ասերեթ հադդըվարիմ արտահայտության բառացի թարգմանությունն են։
Այս արտահայտությունը երեք անգամ հանդիպում է Հնգամատյանում (Թորա)՝ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում (Ելք 34։28; 2 Օրենք 4։13; 10։4)։ Հունարենում դրա համարժեք դեկա (տասը) լոգուս (խոսքեր) արտահայտությունից ծագել է «Դեկալոգ», կամ՝ «Տասնաբանյա» տերմինը։
Աստծո 10 պատվիրանները օրենքներ են, որոնք Աստծո կողմից գրվել է երկու քարե տախտակների վրա և Սինա լեռան վրա տվել իր մարգարե Մովսեսին (Ելք 24։12–18)։ Որոնք են Տասը պատվիրանները։ Դրանք թվարկված են Ելք 20:1–17-ում և 2 Օրենք 5։6–21-ում։
Աստծո 10 պատվիրանները
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):
3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):
4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):
5. Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):
6. Մի սպանիր (Ելից. 20:13):
7. Մի շնանար (Ելից. 20:14):
8. Մի գողանար (Ելից. 20:15):
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):
10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):
Աստծո 10 պատվիրանները: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ սրանք աստվածատուր օրենքներ են և տրված են սիրո գաղափարի վրա, այսինքն մարդ-Աստված սիրո և մարդ-մարդ սիրո։
Տասնաբանյա, ըստ Աստվածաշունչ մատյանի՝ Մովսես մարգարեին տրված 10 պատվիրանները շարադրված են Հնգամատյանում։ Մարգարեն այս օրենքները ստացել է Սինա լեռան վրա, Աստծո կողմից Աստծո ձեռքով գրած քարեղեն տախտակների վրա, որոնք պարունակում էին Տասը պատվիրաններ (Ելից գիրք 20, 2-17, Հին Կտակարան, Երկրորդ օրենք 5, 6-21)։
Հիշիր Աստծո 10 պատվիրանները, որպեսզի սուրբ պահես այն։