Ժամանց

Աստծո 10 հուշումները մարդուն

Աստծո 10 հուշումները մարդուն

Այն բանի համար, որպեսզի մարդուն կյանքում միշտ ուղեկցի հաջողությունը, ուրախությունը և երջանկությունը, նա պետք է ղեկավարվի ճիշտ պատկերացումներով: Մի քանի կարևոր կանոններ, որոնց համար հիմք են ծառայում Աստծո պատվիրանները:

Մենք շատ դաժան կգտնվենք ինքներս մեր հանդեպ, եթե փորձենք այս աշխարհում ապրել առանց այն ստեղծած Աստծուն ճանաչելու, իսկ դրա լավագույն միջոցն Աստվածաշունչ ընթերցելն է:

Աստված կարող է փոխել կյանքիդ ողջ ընթացքը: Նա, իհարկե, չի վերացնի կյանքումդ առկա ֆինանսական, կենցաղային, խնդրահարույց մարտահրավերները, բայց կօգնի քեզ լուծել այդ ամենն առանց վախի, անհանգստության:

1. Առաջին կանոն

Աստված մարդուն տանջանքների համար չի ստեղծել: Աստծո ստեղծածը պետք է ուրախանա կյանքով, սիրի և ստեղծագործի: Քիչ բողոքեք կյանքից և միշտ հիշեք, որ կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են ապրում, քան Դուք:

2. Երկրորդ կանոն

Ամեն մարդ հենց այնպես չի ուղարկվել այս Երկիր. նա պետք է դրսևորի իր աստվածային էությունը և ինչ-որ բանով լավացնի շրջապատող աշխարհը: Աստված մարդուն տալիս է տաղանդներ, ուժ և ընդունակություններ: Աստծո Պարգևը պետք է օգտագործել շրջապատող աշխարհը կատարելագործելու համար, ինչպես նաև օգնելու նրանց, ում իսկապես պետք է Ձեր օգնությունը:

Աստծո

3. Երրորդ կանոն

Աշխատեք լցնել սիրով Ձեր և Ձեր մտերիմների կյանքը. դրանով Դուք դեպի Ձեզ կձգեք նպաստավոր հանգամանքներ և ֆինանսական բարորություն: Եվ հակառակը` ագրեսիան կդրսևորվի կյանքի որակի վատթարացման մեջ:

4. Չորրորդ կանոն

Ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները, շուրջը, միշտ հանգիստ մնացեք, պահպանեք դրական տրամադրություն, հավատացեք Ձեր ուժերին և Աստծո օգնությանը: Եվ հավատքով կտրվի Ձեզ:

5. Հինգերորդ կանոն

Աշխատեք լսել Աստծո ձայնը. ուղղակի հարց տվեք, որի պատասխանը ուզում եք ստանալ և ականջ դրեք Ձեր Ենթագիտակցության ձայնին:

6. Վեցերորդ կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված գտնվում է յուրաքանչյուրիս մեջ: Գտեք Աստծուն Ձեր մեջ, իսկ հետո Ձեր միջոցով ներկայացրեք նրան շրջապատին:

7. Յոթերորդ կանոն

Անկախ այն բանից, թե ինչքան ծանր են հանցանքները, Աստված միևնույնն է սիրում է յուրաքնաչյուրիս: Աստվածաշնչում գրված է. «Փնտրեք և կգտնեք, թակեք և կբացվի Ձեզ համար»: Սակայն հիշեք, որ Աստված միշտ տալիս է այն, ինչ Ձեզ հարկավոր է կոնկրետ պահին:

8. Ութերորդ կանոն

Աստվածային օրենքներից հիմնականներից մեկը հանդիսանում է «Նմանության օրենքը». եթե Դուք ինքներդ Ձեզ չեք սիրում, ապա շրջապատը Ձեզ նույնպես չի սիրի: «Ինչ չափով, որ Դուք չափում եք, նույն չափով Ձեզ համար կչափվի»: Ինչպես Դուք վերաբերվում եք շրջապատին, այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ:

9. Իններորդ կանոն

Ձեզ շրջապատող մարդկանց մի բաժանեք «լավերի» և «վատերի»: Մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք և եթե Ձեր գործընկերը վատն է Ձեզ համար, ապա ուրիշի համար նա շատ լավն է: «Մի դատեք, որ չդատվեք»:

10. Տասներորդ կանոն

Աստծո համար չկան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «մեղքը», «պատիժը» և դրանց նմանները: Աստված բոլորին սխալվելու իրավունք է տալիս և բնականաբար այն ուղղելու հնարավորություն: Եվ բոլոր դժվարությունները տրվում են մեզ ոչ մեր ուժերից վեր: Սխալների ուղղման ամենալավ միջոցը դա ինքն իր և շրջապատի նկատմամբ սիրո դրսևորումն է:

Աստծո սերն անսահման է

Երբ ասում ենք, որ մարդ ունի Աստծո նման ազատ կամք, պետք է հասկանանք, որ այդ կամքը նմանողությամբ է, քանզի Աստծո կամքը որպես կատարյալ բարիք չգոյից գոյության է կոչում ամեն ինչ, որ կամենում է, իսկ մարդուս կամքը թեև ազատ է, ինչպես Աստծո կամքը, բայց արարչական կամք չէ, այսինքն՝ մարդու կամեցածը երբեմն-երբեմն է իրականանում և շատ հաճախ ոչ այնպես, ինչպես նախապես որոշում է մարդ, որի համար էլ ասում ենք «նման» և ոչ թե նույնը:

Երբ ասում ենք, որ մարդ Աստծո նման ունի բան՝ բանականություն և ստեղծագործելու կարողություն, պիտի հասկանանք, որ Աստծո Բանը կատարյալ Աստված է և արարչակից է Հորը, իսկ մարդու բան-բանականությունը մարդկային է, այո,՛ այն ստեղծագործակից է մարդուն, բայց լոկ քննում է եղականները և ժամանակի մեջ է, ժամանակակից է մարդուն և փոփոխական է մարդու նման. ունի աճում և նվազում:

Աստված ստեղծագործում, արարում է այն, ինչ կամենում է և արարում է ոչնչից, իսկ մարդ նախ ոչ թե արարում, այլ ստեղծագործում է և այն էլ՝ ոչ հար և նման իր ցանկացածին, այլ այն, ինչ արդյունքում ստացվում է, և ինչ էլ ստեղծում է, ստեղծում է Աստծո շնորհով. «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ»։

Կիսվել