Մամուլ

«Ասում էի, որ պետք չի գնաս վարար է գետը»․ Արմինե Ճաղարյանի ընկերուհին զրուցել էր հետը

«Ասում էի, որ պետք չի գնաս վարար է գետը»․ Արմինե Ճաղարյանի ընկերուհին զրուցել էր հետը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինե Ճաղարյանի ընկերուհին Նաիրա Գրիգորյանը։

«Արմինեն մի օր արթնացել էր մեր տանը ու բառ չէր խոսում։ Ասում եմ Արմ ի՞նչ եղավ։ Ասում է. Աաաաաաաա գնալու եմ սաղին պատմեմ, թե դու ինչ տիպն ես, առավոտ 8֊ ին արթնացել տներն ես հավաքում։

Հետո, որ գալիս էր Երևանի տուն ասում էր, ես ապշած եմ դու ոնց ես հասցնում։

armine vahe

Հենց ամուսնանամ Վահեյի հետ, գալու եմ մոտդ պրակտիկայի։ Հարսանիքին գնացի կատակով ասացի, Արմ նվեր չեմ բերել, որ պրակտիկադ ձրի անցնես։

Երեկ զրուցում էինք, ասում էի դե որ վարար է գետը պետք չի, դու գնա Դիլիջան` գաստրո ֆեստ։ Ախր ասացի չէ քեզ…»։

Կիսվել