Մամուլ

«Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար

«Ասում էին՝ արի այստեղ». ադրբեջանցիներին այդքան մոտ հանդիպելն անակնկալ էր Վերիշենի հովվի համար

News.am-ը գրում է․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Վերիշեն գյուղին մոտենալիս սկզբում հանդիպել են տեղացի հովվի, որին հորդորել են ետ գնալ։

News.am-ը զրուցել է հովիվ Վաչագան Առուստամյանի կնոջ՝ տիկին Սիլվայի հետ, որը պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Կնոջ խոսքով՝ ամուսինն ամեն օր անասուններին հավաքում ու բարձրանում է սարը, հակառակորդին էլ չի տեսել այդքան ժամանակ.

«Այդ արոտավայրն էլ հեռու չի գյուղից, գյուղին հարակից տարածք է։ Մի խումբ զինվորականներ էին կանգնել արոտավայրի մեջտեղում։ Ամուսինս մտածեց, թե հայ զինվորականներն են։

dirqer syuniq 1

Նրանք մոտեցան ամուսնուս, մեկն ասաց՝  սելեմ, ամուսինս մտածեց՝ կատակ են անում, ձեռքով կանչում էին, ասում էին՝ արի այստեղ։ Ամուսինս արդեն հասկացավ, որ թշնամին է, վախեցավ, իջավ ներքեւ, զանգեց բոլորին հայտնեց, ու արդեն իմացան, որ արդեն գյուղի տարածքում են»։

Տիկին Սիլվան պատմեց, որ մի քանի օր է՝ անասունները չեն տանում արոտավայր. «Բոլորս էլ վախենում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Շատ մոտ են գյուղին, մեր արոտավայրերում են, դրանք էլ մեր գյուղին կպած են։

Եթե Աստված չանի, այդ տարածքները մնաց իրենց, մենք արոտավայրից զրկվում ենք։ Արդեն չգիտենք՝ անասուններին որտեղ տանենք, էլ չենք բարձրացնում սար։ Այսքան ժամանակ խնդիր չէր եղել այսքան ժամանակ, որ հանդիպել է իրենց, շոկի մեջ է ընկել, չէր  պատկերացնում, որ այդքան մոտ կլինեն»։

Կիսվել