«Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ. ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին»․ Անի Քոչար
Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ:
Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին
Ինձ բացակա չդնեք….
Հ.Գ. Փաստորեն հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի Հայրենիք:
Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն, իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին:
Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբավում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել:
Առաջ Աստված, տեսնենք ով ում
Սիրում եմ ձեզ»: