Ասես մտերիմ ընկերուհիներ լինեն․ դատելով նրանց լուսանկարներից՝ Մեգանը և թագուհին ընդհանուր լեզու են գտել
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքից հետո արևմտյան մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին այնքան էլ չի սիրում նոր հարսին, սակայն նրանց առաջին համատեղ շրջագայության լուսանկարները այլ բան են փաստում՝ գրում է cosmo.com.ua-ը:
Հինգշաբթի՝ հունիսի 14-ին, Մեգանը և Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ժամանել են Չեշիր կոմսություն, որտեղ միասին կմասնակցեն մի քանի պաշտոնական միջոցառումների, մասնավորապես Mersey Gateway Bridge կամրջի և Storyhouse համալիրի հանդիսավոր բացմանը:
Նրանք ժամանել են լեգենդար The Royal Train գնացքով: Հայտնի է, որ այդ գնացքով կարող են ճամփորդել միայն թագավորական ընտանիքի ավագ անդամները: Այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև դատելով նրանց լուսանկարներից՝ Մեգանը և թագուհին ընդհանուր լեզու են գտել:
Աղբյուր՝ 1in.am