Մամուլ

«Ասացիր, որ կգաս, որ քեֆ կանենք»

«Ասացիր, որ կգաս, որ քեֆ կանենք»

Հրդեհից զոհված Արամ Մանուկյանի ընկերը՝ Արեն Բրագալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զորացրմանս երեք օր էր մնացել։ Դիրքերում էի։ Մեքենայի ձայն լսվեց։ Դուրս եկա, նայեցի դեպի մեքենան։ Ականջիս հարազատ ձայն լսվեց։ Արամն էր։ Ժպիտը դեմքներիս քայլեցիք իրար ընդառաջ։

Գրկախառնվեցինք, հարց ու փորձ արեցինք իրարից։ Երկար ժամանակ չէինք հանդիպել։

– ինչքա՞ն մնաց մեռնեմ ջանիդ, – իրեն բնորոշ ձևով հարցրեց Արամը։

– Երեք օր, թա՛նկ ջան։

aram manukyan 2

– Բան չմնաց, ախպե՛րս, անփորձանք գնա տուն հասի։ Ինձ էլ մի քանի ամիսա մնացել, կյա՛նքս, գամ, մի հատ լավ քեֆ ենք անելու։

Նորից գրկախառնվեցինք, հրաժեշտ տվեցինք իրար ու գնացինք։

Ասացիր, որ կգաս, որ քեֆ կանենք։

Չեկար, մնացիր լույսերի մեջ, իսկ մենք` խավարում»։

Կիսվել