Մամուլ

Առվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքից

Oragir.News-ն արդեն գրել էր, որ հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վարդավառի տոնի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, Ալավերդի խոշորացված համայնքի Դսեվանք կոչվող հատվածում լողանալիս, 22-ամյա երիտասարդ է խեղդվել։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագգրել էին տղայի մահը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացած 22-ամյա երիտասարդը Ալավերդի քաղաքի Կացոցկ թաղամասի բնակիչ Վաղինակ Սարոյանն է։

Ականատեսները նշում են, որ տղան մահացել է նախքան շտապօգնության ժամանումը։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առվակը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շատ բարակ է և խեղդվելու հավանականություն գրեթե չկա։ Տղան ամենայն հավանականությամբ ցատկելու ժամանակ հարվածել է քարերին, ինչն էլ դարձել էր մահվան պատճառ։