Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել ու նկարահանել
Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել ու նկարահանել
Այսօր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իր փաստաբանի՝ Էրիկ Ալեքսանյանի հետ, ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն քննիչն այդ պահին տեղում չի եղել։ Նրանց սպասել է նկարահանող խումբ։
Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել, ինչպես դա տեղի էր ունեցել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեպքում:
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։