Առողջապահության նախարարության մի ամբողջ բաժին վարակվել է կորոնավիրուսով
Առողջապահության նախարարության մի ամբողջ բաժին վարակվել է կորոնավիրուսով
Hraparak.am-ը գրում է․ Մեր տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսով են վարակվել հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները, այդ թվում՝ բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը, որը այս պահին մեկուսացված է։
Փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն նա հեռախոսազանգերին եւ մեր նամակներին չպատասխանեց։
Նախարարի խոսնակը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ նախարարությունում վարակակիրներ կան, սակայն հրաժարվեց հայտնել, թե որ բաժնից․ «Ես կոնկրետ բաժիններով, անուն-ազգանուններով չգիտեմ, բայց, այո, նախարարությունում կան հաստատված դեպքեր, նրանց շփման շրջանակը պարզված է»։
Խոսնակը նաեւ ավելացրեց, որ դեպքերը արձանագրվել են 2 օր առաջ։
Նշենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 3860-ի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում