Առողջապահության նախարարն, ով կորոնավիրուսի դեմ կախարդական թուրմ էր խմել, վարակվել է COVID-19-ով
Առողջապահության նախարարն, ով կորոնավիրուսի դեմ կախարդական թուրմ էր խմել, վարակվել է COVID-19-ով
Շրի-Լանկայի առողջապահության նախարար Պավիտրա Վանյարաչին, ով դեղաբույսերով թուրմ էր խմել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, վարակվել է այդ մահացու վիրուսով:
Վանյարաչին, ով նախկինում քննադատությունների թիրախում էր հայտնվել կախարդի կողմից պատրաստված թուրմով COVID-19-ի դեմ պայքարելու համար, այժմ պետք է մնա կարանտինում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին հազարավոր մարդիկ էին հերթ կանգնել Կեգալե քաղքում, որ ստանան այդ թուրմից: Դա տեղի էր ունեցել Վանյարաչիի և այլ պաշտոնյաների կողմից «կախարդական թուրմ» խմելուց մի քանի օր անց:
Բժիշկներն այդ ժամանակ հորդորել էին չհավատալ այդ ամենին, քանի որ թուրմի բուժիչ ու կանխարգելիչ ազդեցության մասին ոչ մի գիտական ապացույց չկա: Հավելենք, որ թուրմի բաղադրության մեջ մտնում էին մեղր և մշկընկույզ:
Տեսանյութը ստորև