Մամուլ

«Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա». Փաշինյան

«Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա»։

«Հայաստանում ՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:

Օրինակ, էսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի՝ կոռուպցիոներների հեռուստատեսություններ:

Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ մենք մեր աշխատանքի որակը ավելի ու ավելի բարձրացնենք, բայց մենք պետք է գնանք էն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությոնների վրա:

Ի միջիայլոց, հեռուստաալիք կա Հայաստանում, որ արդեն վիճակագրություն ունեմ, որ խաղադրույք եմ անում, ասում եմ, թե պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»», –  ասաց վարչապետը:

Կիսվել