Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում․ բարձրահարկ շենքի բակում ոստիկանները հայտնաբերել են կնոջ մարմին
Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել է Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։





