Մամուլ

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ տղամարդը 8-րդ հարկից ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա

Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan-ը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղամ Անտոնյանն ու Տիգրան Մելիքսեթյանը։

Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղի ունեցածը  ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզվում է։

arexcvacayin depq

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 60-ամյա Հրաչ Մ․-ն է։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Փրկարարներն ու պարեկները դին իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը 8-րդ հարկից է վայր ընկել։

Կիսվել