Առեղծվածային հիվանդությունը վարակել է երեխաներին ԱՄՆ-ում և Եվրոպայում
Առեղծվածային հիվանդությունը վարակել է երեխաներին ԱՄՆ-ում և Եվրոպայում
Մի քանի երկրների առողջապահական մարմինները հետաքննում են երեխաների մոտ լյարդի ծանր հիվանդության առեղծվածային դեպքերը, հաղորդում է Вести պարբերականը։ Ենթադրվում է, որ դրանք կապված են վիրուսի հետ, որը սովորաբար առաջացնում է սովորական մրսածություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2022 թվականի ապրիլի 15-ին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան հետաքննում է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի առնվազն 74 դեպք, որն ուղեկցվում է լյարդի բորբոքմամբ։
ԱՄՆ-ի առողջապահական մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ իրենք հետաքննում են 9 նման դեպք: ԱՄՆ-ում հիվանդացել են 1-6 տարեկան երեխաներ, որոնցից երկուսի մոտ լյարդի փոխպատվաստման կարիք է առաջացել։
Եվս 6 երեխայի մոտ լյարդի փոխպատվաստման կարիք է եղել Մեծ Բրիտանիայում։
Նման դեպքերի մասին ԱՀԿ-ն առաջին անգամ հայտնել էր ապրիլի սկզբին, երբ Շոտլանդիայում 10 երեխաներ հոսպիտալացվել էին լյարդի խնդիրներով։
Բոլորի մոտ ախտորոշվել էր հեպատիտ։ Բոլոր երեխաների մոտ նմանատիպ ախտանիշներ էին՝ դեղնախտ, փորլուծություն և որովայնի հատվածում ցավ։
Հաղորդվում է, որ վերջին շրջանում ադենովիրուսների բռնկում է եղել, որոնցից շատերն առաջացնում են մրսածության ախտանիշներ։