Աշխարհ

Առեղծվածային հանգամանքներում մահացել է Կադիրովի նախկին խորհրդականը

Առեղծվածային հանգամանքներում մահացել է Կադիրովի նախկին խորհրդականը

Մոսկվայում տարօրինակ հանգամանքներում մահացել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախկին խորհրդական Պյոտր Չուվիլինը:

Նախկին ստվերային բանկիրը վկա էր կաշառքի և փողերի լվացման հետ կապված գործով։

Չուվիլինը քաջատեղյակ էր այն մասին, թե որտեղ են թաքցնում իրենց ստվերային կապիտալները Չեչնիայի ղեկավարները, մի շարք առանցքային գործիչներ, ՆԳՆ և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալները, ռուսական երկաթուղու նախկին ղեկավար Յակունինը և այլն։ 

Նրա գործունեությանը լավատեղյակ աղբյուրները նշել են, որ խարիզմատիկ գործիչը հարցաքննության շրջանակում որոշ մանրամասներ հայտնել է քննիչներին, սակայն նա իր հետ տարել է բազմաթիվ գաղտնիքներ։

Կիսվել