Առեղծվածային հանգամանքներում մահացել է ՌԴ զենք արտադրող ընկերության տնօրենը
Առեղծվածային հանգամանքներում մահացել է ՌԴ զենք արտադրող ընկերության տնօրենը
Ռուսաստանում առեղծվածային հանգամանքներում մահացել է «Ակադեմիկոս Արկադի Շիպունովի անվան գործիքային ճարտարագիտության նախագծային բյուրոյի» տնօրենը, որն արտադրում է «Պանցիր» հրթիռային համակարգեր եւ այլ սպառազինություն։
46-ամյա Դմիտրի Կոնոպլևը մահացել է հուլիսի 22-ին։ Տեղեկություններ հայտնվեցին, որ նա մահացել է «դեպրեսիայի բուժման» ժամանակ։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոնստրուկտորը «սուր սրտի կաթված է ստացել Մոսկվայի էլիտար կլինիկաներից մեկում թթվածնային դիմակով քսենոնով բուժվելիս»։ Նա այդպես բուժվում էր դեպրեսիայից:
Հատկանշական է, որ Ռուսաստանում Ուկրաինա ներխուժումից ի վեր հաճախացել են խոշոր պետական կորպորացիաների թոփ-մենեջերների խորհրդավոր մահերը։