Մամուլ

Առեղծվածային դեպք. Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա ավտոմեքենան

Առեղծվածային դեպք. Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա ավտոմեքենան

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա կայանված, դռները բաց, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը մեքենան կայանել է և իրեն կամրջից ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի և ջոկատի համանատար Հովհաննես Աբգարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:

Օպերատիվորեն ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության բժիշկները արձանագրել են տղամարդու մահը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ կամրջի վրա կայանված նշված ավտոմեքենայով է տղամարդը եկել նշված վայր, կայանել այն և իրեն ցած նետել:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը: Հրշեջ փրկարարները դին նշված վայրից դուրս են բերել և պատգարակով մոտեցրել են դիատարին:

Կիսվել