Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ սեփական տանը, ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու այրված ու մոխրացած դի
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ սեփական տանը, ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու այրված ու մոխրացած դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։
Ոստիկնանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։