Մամուլ

Առեղծվածային դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 38-ամյա քաղաքացու դի

Առեղծվածային դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 38-ամյա քաղաքացու դի

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 22-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 02:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է  ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ հնդիկ 38-ամյա Լադեվար Իդրիսն է, ով ժամանակավորապես բնակվում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն և սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել