Մամուլ

Առեղծվածային դեպք Երևանում. Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է կիսամոխրացած կնոջ դի

Առեղծվածային դեպք Երևանում. Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է կիսամոխրացած կնոջ դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

vostikanutyun shtap ognutyun

Ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից մետ 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի:

Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր: Այս պահին տեղում դիակի զննություն են կատարում դատաբժիշկները:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Նորայր Մայիլյանը, մինչև ժամանեին քննիչները: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Կիսվել