Մամուլ

Առեղծվածային դեպք Երևանում. Դավիթաշենում՝ բարձրահարկ շենքի ետնամասում, հայտնաբերվել է կնոջ դի

Առեղծվածային դեպք Երևանում. Դավիթաշենում՝ բարձրահարկ շենքի ետնամասում, հայտնաբերվել է կնոջ դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

davtashen knoj di

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

parekayin vostikanner

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, որից նմուշներ են վերցնում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետներ Սերգեյ Բադալյանը, Անդրանիկ Ղուկասյանը, Սերգեյ Անանիկյանն ու Մկրտիչ Դանիելյանը։ Նրանց գործողություններն ամենակարևորներից մեկն են դեպքի վայրում։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Կիսվել