Մամուլ

Առեղծվածային դեպք «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում. հայտնաբերվել է ստացիոնար բուժման մեջ գտնվող 32-ամյա կնոջ դի

Առեղծվածային դեպք «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում. հայտնաբերվել է ստացիոնար բուժման մեջ գտնվող 32-ամյա կնոջ դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից, որ իրենց մոտ մահվան դեպք է արձանագրվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այս տարվա մայիսի 4-ից նշված կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակչուհի 32-ամյա Ծ. Թ.-ն ժամը 14:50-ի սահմաններում մահացել է:

Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել