Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն, ով ընկերների հետ եկել էր ձուկ բռնելու

Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն, ով ընկերների հետ եկել էր ձուկ բռնելու

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկի տարածաշրջանում՝ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբար քաղաքացի է մտել, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Քյալալի» կոչվող տարածքում՝ ճահճային հատվածում, որոնում են ենթադրյալ ջրահեղձված քաղաքացուն:

Փրկարարները աշխատանքները իրականացնում են նավակով, և նրանց օգնում են նաև գյուղացիները:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, և սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ենթադրյալ ջրահեղծ եղած տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ է, 35-38 տարեկան, ընկերների հետ եկել է ձուկ բռնելու, սակայն հետո ինքը եղեգների մոտ է գնացել և այլևս նրան չեն նկատել, ինչն էլ ենթադրում է, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Կիսվել