Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի

Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեդրակ Նախշքարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։

arexcvacayin depq

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 64-ամյա Էմանուել Չ-ն էր, ում ինքնազգացողությունը, ըստ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ն. Կ-ի, Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում գտնվող 2-րդ հարկի իր ավտոտնակում վատացել է և կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել մետաղյա ձողերի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Արտաքին զննությամբ՝ դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գլխի շրջանում առկա են պատռված վերքեր։

Կիսվել