Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջնակի դին և նրա 19-ամյա քույրը, ով նույնպես մահացել է

Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջնակի դին և նրա 19-ամյա քույրը, ով նույնպես մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Վաթյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու ավագ քննիչ Հովհաննիսյանը։ 

shtapognutyun 1

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի  սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի՝ 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։

Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Կիսվել