Առել են 70-80 ՄԱՆ ավտոբուս, մնացած 400 ավտոբուսները ուղղակի ներկել են ՄԱՆ-ի գույնի. Սամվել Հակոբյան
Երևանից դուրս ապրող ուսանողները միջքաղաքային տրանսպորտի համար, որը մտնում է Երևան, հիմա արդեն ստիպված են վճարել 300-400 դրամ և այստեղից եթե գնալ-գալու համար գնեն 300 դրամի տոմս գնալ գալով, ստացվում է մարզերից եկող ուսանողի համար 1000 դրամ արժենում է միայն գալը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Սա բարելավված տրանսպորտ չէ, միայն Տիգրան Ավինյանին է թվում, որ բարելավված տրանսպորտը զուտ նշանակում է առնել ավտոբուսներ, հատկապես, երբ առնում ես 70 կամ 80 միավոր ՄԱՆ, դրանից բացի մնացած 400 ավտոբուսները ուղղակի ներկում ես ՄԱՆ-ի գույնի։
Սա բարելավում չէ, ժողովուրդ ջան, սա բյուջեի մսխում է, ապիկար աշխատանք է, որում տուժում են մեր ուսանողությունը, մեր մարզերի մարդիկ»,-ասաց Սամվել Հակոբյանը: