ՄամուլՏեսանյութ

Առգրավել են համակարգիչները, երևի թե GG-ն չկարողանա շարունակել աշխատանքը. փաստաբան

«Գրասենյակից առգրավել են գրեթե բոլոր համակարգիչները. դրանց բացակայության պատճառով կազմակերպությունը չի կարող շարունակել աշխատանքը»,-ասաց փաստաբանը:

«Խուզարկությունը իրականացվում էր քրեական վարույթի շրջանակում, որն իրենց ասելով, նախաձեռնվել էր դեռևս նախորդ տարի: Սակայն ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության հիմնադիրը երեկ գրառում էր կատարել և հայտնել իր քաղաքական դիրքորոշումը:

Դրանից հետո արշավ սկսվեց նրա դեմ, սկսեցին կոչ անել քաղաքացիներին չօգտվել GG-ի ծառայություններից: Կարծում եմ՝ սրանով նաև ցանկանում են կոչ անել մյուս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտահայտումից:

Սա չի կարող պատահականություն լինել՝ հատկապես, որ խուզարկությունն իրականացվում է շաբաթ օրը»,-հավելեց Սերգեյ Հարությունյանը:

Կիսվել