ՄամուլՏեսանյութ

Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդուն, տեղափոխել են հեռավոր ու դժվար զորամաս. նոր մանրամասներ (Տեսանյութ)

Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդուն, տեղափոխել են հեռավոր ու դժվար զորամաս. նոր մանրամասներ (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանն կշարունակի գտնվել ազատության մեջ եւ իրականացնել իր զինվորական ծառայությունը:

Մեզ հետ զրույցում Դավիթ Մովսիսյանին պաշտպան Գոռ Գեւորգյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը մերժել է դատախազության բողոքը վերջինիս խափանման միջոցի հարցի հետ կապված:

Ավելին, փաստաբան Գոռ Գևորգյանը հայտնեց, որ Դավիթ Մովսիսյանը այլեւս իր ծառայությունը չի իրականացնում Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում կամ բոլորին հայտն Էլիտար Զորամասում, այլ վերջինիս տեղափոխել են Արցախի հեռավոր ու դժվար զորամասերից մեկը:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանն անցնում էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել