ՄամուլՏեսանյութ

Առավոտ կանուխ քաղցկեղով ծանր հիվանդ աներոջս տուն է այցելել Ոստիկանության մայորն ու առանց հիմնավորման աներոջս հրավիրել ոստիկանություն (Տեսանյութ)

Առավոտ կանուխ քաղցկեղով ծանր հիվանդ աներոջս տուն է այցելել Ոստիկանության մայորն ու առանց հիմնավորման աներոջս հրավիրել ոստիկանություն (Տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտ կանուխ ծանր քաղցկեղով հիվանդ, ամբողջ կյանքը հայկական զինուժում ծառայած, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն է այցելել Ոստիկանության Նոր Նորքի քրեական ոստիկանության մայոր Վահրամ ….ը (ազգանունը չեմ հիշում, որևէ դիտավորություն չկա): Աներոջս հրավիրում են ոստիկանություն:

Զանգում են ինձ: Խնդրում եմ հեռախոսը փոխանցել իրենց այցելած քրեական հետախուզության աշխատակցին: Հեռախոսով խնդրում եմ բացատրել, թե ինչ հիմքով ու ինչ հիմնավորմամբ են քաղցկեղով հիվանդ, 2007-ից պաշտոնաթող փոխգնդապետին հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Անհասկանալի բառերի կույտ:

Տաքսիով շտապ հասնում եմ իրենց տուն` Նորքի 8-րդ զանգված: Նախապես էլ զգուշացնում եմ` մի քանի րոպե սպասեք մինչև հասնեմ, տեսնեմ ինչով կարող ենք օգտակար լինել` քրեական հանցավորության դեմ պայքարում: Մինչ կհասնեմ, աներս զանգում ասում է, որ ոստիկանության մայորը գնաց: Գնաց առանց բացատրություն տալու: Հարցնում եմ` բա ի՞նչ եղավ ոստիկանություն գնալու հրավերը, ի՞նչպես էինհիմնավորում: Ոչ մի ձև:

Հասնում եմ էն շենք, որտեղ աներս է ապրում: Իրենց ու հարևան շենքի միջանցիկ ճանապարհին տեսնում եմ մայորի մեքենան` 36AR475 պետհամարանիշով (տեսանյութը` մեկնաբանությունում): Կանգնում եմ մեքենայի դեմը, չեմ թողնում գնա: Ասում եմ` իջիր, խոսենք, հասկանանք` ինչու՞ եք եկել ու ինչու՞ եք առանց որևէ բացատրության կամ գրավոր փաստաթղթի քաղաքացուն հրավիրում ոստիկանություն: Ստիպված իջնում է մեքենայից: Բարձրանում ենք տուն: Զոքանջս դիմակ է տալիս մայորին` պահպանելու պարետի սահմանած նորմերը: Պարկեշտ, ստացած հանձնարարությունից իրեն կորցրած, ինձ տարեկից հայ մարդ:

Ոստիկանության մայորը ամեն կերպ փորձում է բացատրել հնարավոր գրեթե ամեն ինչ, որ ինքն ինձ ճանաչում է, հարգում է, որ ինքը աներոջս ու էդ պահին տանն եղած որևէ մեկին չի նեղացրել (կարծես, կարող էին, բայց չեն արել) և այլ և այլն: Ամեն ինչ բացատրում է, բացի մի բանից, թե ինչու՞ և ի՞նչ հիմքերով է եկել աներոջս բնակարան և ի՞նչ հիմքերով է նրան հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Շփոթված մարդու իրարամերժ մտքեր: Վերջում, այդուհանդերձ, մի բառ պոկում եմ` ասում է` ղեկավարությունն է հանձնարարել:

Մնացածն արդեն տեսանյութում:

Հիմա ամենակարևորը. Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես: Մեր բարբառով ասած` շողուլից ընկել ես: Քո ընտրությունն էր:

Ազգային- ազատագրական պայքարը սկսված է:

Ով պարտվի` դավաճան է»:

Կիսվել