Շոու-բիզնես

«Առավոտն օդում դիմավորեցի». Ավետ Բարսեղյանը` իր 40-ամյակի և կնոջ անակնկալի մասին

«Առավոտն օդում դիմավորեցի». Ավետ Բարսեղյանը` իր 40-ամյակի և կնոջ անակնկալի մասին

Երգահան Ավետ Բարսեղյանը երեկ նշել է հոբելյանական 40-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Ավետն ասաց, որ տոնական օրն անակնկալով է սկսել:

«Երեկվա առավոտն օդում դիմավորեցի: Կինս` Անին, ինձ օդապարիկով թռիչք նվիրեց: Նախկինում էլի էի թռչել, առաջին թռիչքս չէր: Աղջիկս` Լուսեն, ևս շնորհավորեց ու համբուրեց ինձ: Շատ էր ուրախացել, որովհետև տորթ կար ու կարող էր դրա մոմերը փչել: Առհասարակ բոլորի ծննդյան տորթերի մոմերն է սիրում փչել: Հիմա ծննդյանս օրը կենտրոնանում եմ ոչ թե իմ, այլ Լուսեի ուրախության վրա»,-ասաց նա:

Ավետ Բարսեղյան կին

Ավետի խոսքով` մեծ խնջույքներ չի սիրում և չի կազմակերպում, քանի որ ծննդյան օրն իր համար շատ անձնական է: «Սիրում եմ նշել ընտանիքիս անդամների հետ և, հիմնականում, օրվա ընթացքում լավ տրամադրություն եմ ունենում, որովհետև ընկերներիս, հարազատներիս կողմից շատ ջերմ շնորհավորանքներ եմ ստանում,-ասա նա և հավելեց` ինչպես շատերը, ինքը նույնպես մեծանալուց վախենում է.

-Անկեղծ ասած, վախենում եմ, տհաճ բան կա դրա մեջ: Գիտակցությամբ հաղթահարում եմ այդ վախը, որովհետև հասկանում եմ` մեծանալը բնական գործընթաց է, դրան դեմ գնալ պետք չէ: Եվ հետո, մեծանալու մեջ նաև դրական բաներ կան: Ճիշտ եմ տնօրինում ժամանակը, որ կարողանամ իրագործել նպատակներս, համենայնդեպս` փորձում եմ: Օրվա 24 ժամն ինձ հերիքում է, ժամանակի քիչ լինելուց չեմ բողքում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել