Տեսանյութ

«Առավոտյան 5-ին ո՞նց կարա երգչուհին փողոցներում երգի». Մանեն այդ գիշեր տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, որ դա իրեն չի հետաքրքրում

Երեկ համացանցում իրարանցում է առաջացրեց հայկական X Factor–ում «Եռյակների ընտրության» փուլից դուրս մնացած Մանե` Միրիամ Բաղդասարյանի ելույթը կանադական «Ձայնը» նախագծում։ Միրիամի հրաշալի ելույթը ստիպել է աստղային ժյուրիի բոլոր 4 անդամներին շրջվել, մասնավորապես, Լառա Ֆաբիանն ու Գարուն շատ են տպավորել Մարիամի ձայնային տվյալներով։

Այս ամենից հետո համացանցում սկսեցին քննադատել երգիչ Էրիկին, որը չընտրեց Մանեին։ Արխիվային տեսանյութ «Եռյակների ընտրության» փուլից։ Էրիկի և Մանեի միջև խնդիր էր առաջացել, քանի որ աղջիկը գիշերը դրսում էր եղել, հիվանդացել ու չէր ներկայացել փորձերին։ Մանեն այդ գիշեր տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, որ իրեն չի հետաքրքրում կոկորդի ցավը։ Ավելի ուշ նա ջնջել էր հրապարակումը։ Էրիկին դուր չէր եկել այն փաստը, որ աղջիկը լուրջ չէր վերաբերել փորձերին։

Մանեն Էրիկին ասաց, որ չի եկել փորձի, քանի որ անկողնային հիվանդ է եղել, իսկ Էրիկը  հարցրեց, թե ինչ է արել այդ գիշեր։ Մանեն ասաց, որ պառկել է քնելու։ Ի պատասխան` Էրիկը ցույց տվեց տեսանյութ, որում Մանեն ասում էր. «Այո, ես վաղը պիտի գնամ «Շանթ» հեռուստաընկերություն, այո, իմ կոկորդը բավականին ցավում է հիմա, բայց ինձ դա չի հետաքրքրում»։

Տեսանյութը ցույց տալուց հետո Էրիկը հավելեց. «Եթե քեզ չի հետաքրքրում քո կոկորդը, ինձ, ընդհանրապես, չի հետաքրքրում։ Քեզ ես խաբում ու հանդիսատեսիդ։ Անկեղծ, չէի սպասում քեզանից այդպիսի վերաբերմունք նախ` քո, հետո X Factor–ի ու մեր բոլորի հանդեպ։ Եկել ես էս նախագիծ, որ ի՞նչ անես, ժամանա՞կ անցկացնես։ Ես հազար գործ ունեմ, թողել եկել եմ, որ ձեզ հետ փորձենք, էն օրը եկել եմ, որ քո հետ փորձ անեմ, ու դու չկաս։ Գնում ես գիշերը փողոցներում երգում ես, հետո էլ ասում ես` հիվանդ եմ, բա կհիվանդանաս, բա ինչ կանես։ Առավոտյան 5-ին ո՞նց կարա երգչուհին փողոցներում երգի»։

Միրիամը պատասխանեց, որ իր կյանքում առաջին անգամ էր նման բան լինում, իսկ Էրիկն արձագանքեց, որ արդեն չի հավատում։

Նյութի աղբյուր՝ ԹԵՐԹ.am

Կիսվել