ՄամուլՏեսանյութ

Առաստաղը փլվեց, տանը կարի մեքենայով գործ էի անում

Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքում հունվարի 4-ին, հերթական փլուզումն է տեղի ունեցել. բնակարաններից մեկում առաստաղն է փլուզվել։

Բնակարանի սեփականատերը՝ 69-ամյա բնակիչ Անահիտ Գրիգորյանը News.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ի սահմաններում. ««Ես տանը կար էի անում, ճռճռոցը լսեցի, բայց չպատկերացրի, որ ամբողջ պատալոկը փուլ կգա։ Միանգամից շուռ եկավ, փառք Աստծո, որ ինձ ոչ մի բան չի եղել, միայն ոտքիս ընկան քարերը։

Շենքը 80% խոնավություն ունի։ Բոլոր բնակիչների բնակարաններում էլ շաբաթվա մեջ մի բան պատահում է։ Մենակ իմ բնակարանը չի, ես բոլորի համար եմ ասում, շենքը վթարային է, բոլորը գիտեն՝ կառավարությունով, քաղաքապետարանով։

Մեր գործերը ընթացքի մեջ են, մենք բոլոր փաստաթղթերը հավաքել ենք, ստուգումները արել են։ Անցած շաբաթ ժողով էր անում Անվինյանը հարց տվեց, թե որ փուլում է Վարդաշենի շենքը, ասեցին որ վերջին փուլում է, հունվարին մենք ռեալ պատասխան կտանք։

Մենք ճիշտ ասած, անհամբեր սպասում ենք այդ պատասխաններին, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Անցած շաբաթ մի հատ շկավ կար, պոկվել ընկել էր տատիկի վրա։ Քանի որ բալկոնները արդեն ապամոնտաժել են, հիմա արդեն բնակարաններում են փլուզումներ լինում»,–ասաց բնակիչը։

Նա նկատեց, որ հունվարին պատասխան են սպասում. «Բայց եթե շատ ձգձգեն, երևի մենք կընկնենք դաշնամուրի գործարանի օրը։ Ահավոր վիճակ է, առաջին հարկերը մինչև պատալոկ խոնավ են, օրը մի բան փլվում է։ Ես կխնդրեի կառավարությանը, որ արագացնեն, որովհետև այստեղ մարդկանց կյանքերի հետ են իրենք խաղում ձգձգելով։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում